-
23.03.2018|
01:32
...թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները շունչները պահած սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը:
-
20.03.2018|
00:33
...թե իշխանության համար անչափ էական է այս փուլում որևէ էքսցես, ֆորս մաժոր թույլ չտալը` սկսած ՊՊԾ-ի գրավման կրկնությունից մինչև իրավական որևէ անհարթություն:
-
16.03.2018|
01:58
...թե իր «ունեցվածքը» Սոչիի ու Թբիլիսիի կազինոներում «շրջանառող», մնացած «ունեցվածքը» ԱՄՆ տեղափոխող, բիզնեսի մեջ ներդնող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր-հին պատմության մեջ է թաթախվում:
-
13.03.2018|
02:32
...թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի և մշակույթի նախարարները` հաստատապես:
-
06.03.2018|
01:00
...թե ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգևորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատակիցների ստվար խումբ` ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց:
-
02.03.2018|
13:15
...թե ԲՀԿ-ն այս օրերին անում է ամեն ինչ, որ կոալիցիայի մաս կազմի, և ԲՀԿ-ի հանդեպ դաշնակցական «նեպրիյազնը» հենց դրանով է պայմանավորված:
-
27.02.2018|
12:23
...թե դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել, այս անգամ` ապագա փոխվարչապետի աթոռի շուրջը. զմիմյանս անտի-դաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:
-
23.02.2018|
01:09
...թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի Գևորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաև «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլև ունեն հույժ «ֆինանսական» հենք:
-
20.02.2018|
01:28
...թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։
-
16.02.2018|
01:26
...թե այն, ինչը Զարուհի Փոստանջյանը չկարողացավ անել ԱԺ-ում, փայլուն ձևով փորձարկում է քաղաքապետարանում՝ ավագանու գլխին։ Ժամանակին, երբ ԱԺ-ում տեղի էր ունենում Ռուսաստանին «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի վավերացումը, Զարուհին շարքեշարք անցնում և «գողանում» էր պատգամավորների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանան քվեարկել։